Agence France-Presse-ը կիբերհարձակման է ենթարկվել

Agence France-Presse-ը կիբերհարձակման է ենթարկվել

Ֆրանսիայում գործող Agence France-Presse (AFP) լրատվական գործակալությունը ենթարկվել է հաքերային հարձակման։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն՝ հղում կատարելով գործակալության ղեկավարության հաղորդագրությանը։

Կիբերհարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ի գիշերը։ Հարձակման թիրախում է հայտնվել AFP Forum հարթակը, որի միջոցով գործակալության բաժանորդները հասանելիություն են ստանում բովանդակությանը։ Միջադեպի պատճառով հարթակի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։

«Արտաքին փորձագետների աջակցությամբ իրականացվում է միջադեպի վերլուծություն։ Այս փուլում մենք տեղեկություններ չունենք հարձակումն իրականացրած անձանց ինքնության վերաբերյալ»,- հայտնել են AFP-ից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *