
«Այս հարցերը կարող է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին հետաքրքիր չեն, չի ուզում քննարկել, որովհետև նա առավոտից իրիկուն շրջագայությունների մեջ է, այս պահին էլ գործուղման է»,- շարունակելով թեման՝ ասել է ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը։ «Վերջին անգամ իրեն տեսել ենք Բունդեսթագի կրիշում․ մի հատ լուսանկար ա հրապարակված, որտեղ ինքը ղեկավարում ա մի պատվիրակություն. գտնվում են Բունդեսթագի կրիշում․ Սարգիս Կառլսոն, ըստ այդ լուսանկարի»,- ասել է Ղազարյանը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ ընդդիմադիր 3 պատգամավորներ նախաձեռնել էին արտահերթ նիստ՝ արտասահմանյան գործուղումների վերաբերյալ, որին հանձնաժողովի ՔՊ-ական անդամները չէին ներկայացել։