Ինչի՞ն ուշադրություն դարձնել զեղչերի և ակցիաների ժամանակ

Ինչի՞ն ուշադրություն դարձնել զեղչերի և ակցիաների ժամանակ

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը հայտնում է․ «Ինչի՞ն ուշադրություն դարձնել զեղչերի և ակցիաների ժամանակ․
     – Համեմատի՛ր երկու գինը։ Զեղչված գնի հետ պետք է տեսանելի լինի նաև ակցիային նախորդող մեկ ամսվա միջին գինը։ Զեղչը ապրանքի (ծառայության) միջին գնի կարճաժամկետ նվազումն է։
     – Պարզի՛ր՝ որ ապրանքներն են մասնակցում ակցիային։

Ուշադրություն դարձրու՝ զեղչը վերաբերում է ամբողջ տեսականուն, թե միայն որոշակի ապրանքների։ Եթե ապրանքների շրջանակը կամ դրան ծանոթանալու աղբյուրը նշված չէ, ակցիան համարվում է կիրառելի ամբողջ տեսականու նկատմամբ։
     – Ուշադրությո՛ւն դարձրու ակցիայի մասին հայտարարությանը։ Օրինակ՝ «մինչև 50% զեղչ» հայտարարության դեպքում ակցիային մասնակից ապրանքների առնվազն մեկ հինգերորդը պետք է զեղչված լինի 50%-ով։

– Ստուգի՛ր ակցիայի իրականացման ժամկետը։ Սպառողին պետք է հասանելի լինեն ակցիայի մեկնարկի և ավարտի օրերը։ Հիշի՛ր՝ ակցիան կարող է նաև վաղաժամկետ ավարտվել, օրինակ՝ ապրանքների սպառման դեպքում։
     – Կարդա՛ ակցիայի պայմանները։ Պարզի՛ր՝ զեղչից օգտվելու համար անհրաժեշտ է արդյոք կատարել որևէ գործողություն, օրինակ՝ ունենալ հավատարմության քարտ կամ գնել որոշակի քանակի ապրանք։ Պայմանները պետք է լինեն հստակ և հասկանալի։
     – Ստուգի՛ր՝ որքանով է շահավետ «նվերը»։ Եթե ապրանքի հետ առաջարկվում է նվեր կամ բոնուս, դրա արժեքը չպետք է ամբողջությամբ կամ մասամբ ներառվի ապրանքի գնի մեջ։
     – Համեմատի՛ր փաթեթի գինը։ Եթե մի քանի ապրանք առաջարկվում է մեկ փաթեթով, ստուգիր՝ արդյոք փաթեթի ընդհանուր գինն իսկապես ավելի ցածր է, քան բաղադրիչների առանձին գների հանրագումարը։

– Պահպանի՛ր գնումը հաստատող և ակցիայի պայմանների վերաբերյալ տեղեկությունները։ Կտրոնը, պատվերի հաստատումը կամ հայտարարության սքրինշոթը կարող են օգտակար լինել, եթե հետագայում հարց առաջանա։
     Հիշի՛ր․ ակցիայի մասին տեղեկատվությունը պետք է լինի ամբողջական, հավաստի և ընթեռնելի՝ թե՛ առևտրի օբյեկտներում, թե՛ առցանց էլեկտրոնային հարթակներում»։

Ինչի՞ն ուշադրություն դարձնել զեղչերի և ակցիաների ժամանակ

Ինչի՞ն ուշադրություն դարձնել զեղչերի և ակցիաների ժամանակ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *