ՀՀ-ում կյանքի միջին տևողությունը 76.2 տարի է։ Կանայք միջինն ապրում են մինչև 79.9 տարի, իսկ տղամարդիկ՝ 72․ այս մասին են վկայում է Worldometer-ի՝ «2026 թվականի կյանքի տևողության» երկրների վարկանիշը, որտեղ ՀՀ-ն զբաղեցրել է 116-րդ տեղը:
Հարևան Ադրբեջանում կյանքի միջին տևողությունը 74.9 տարի է, Թուրքիայում՝ 78.4, Իրանում՝ 78.2, Վրաստանում՝ 75:
Առաջին տեղում Մոնակոն է՝ 86.7 տարի ցուցանիշով։ Երկրորդ տեղում Սան Մարինոն է՝ 86 տարի, երրորդում՝ Հոնկոնգը՝ 85.9 տարի։