
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն առավոտյան ժամանել է Կիև։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում։ Կիև ժամանելուց հետո Բերսեն նշել է, որ Ուկրաինայի համար արդար և կայուն խաղաղությունը «պետք է հիմնված լինի պատասխանատվության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության սկզբունքների վրա»։ Նրա խոսքով՝ առաջիկա երկու օրերի ընթացքում նա հանդիպումներ կունենա Ուկրաինայի ղեկավարության հետ՝ «այդ նպատակին հասնելու ուղղությամբ Եվրոպայի խորհրդի աշխատանքն առաջ մղելու համար»։