Միասնական սոցիալական ծառայությունը սկսել է նոյեմբերի անապահովության նպաստների վճարման գործընթացը։
Ծառայությունից նաև հիշեցնում են, որ անկանխիկ գործարքներ կատարելիս քաղաքացիները կարող են օգտվել 20% հետվճարից՝ ամսական մինչև 10,000 դրամի չափով։
Հետվճարը փոխանցվում է ինքնաշխատ եղանակով ՀՀ տարածքում գործող առևտրի և ծառայությունների մատուցման կետերում քարտային վճարումներ կատարելու դեպքում։