Կադրեր՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած սպանությունից (տեսանյութ)

Կադրեր՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած սպանությունից

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ ««Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ է հայտնվել նոյեմբերի 7-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած սպանության տեսանյութը:
     Կադրերում երևում է, թե ինչպես է Էրիկ Կակոյանի սպանության մեջ մեղադրվող Վալերի Հակոբյանն անցնում Էրիկի կողքով, ապա վերադառնում ու դանակահարում նրան։
     Վալերի Հակոբյանը պատմել է, թե այդ պահին Աստված է իրեն ասել, որ պետք է սպանի Էրիկին։
     Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակոբյանը հաշվառված է եղել «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում։ Մեր տեղեկություններով՝ նրա մոտ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներն առաջացել են 2020 թվականի պատերազմից հետո։
     Հակոբյանը նախկինում երկու անգամ դատապարտված է եղել՝ առաջին անգամ՝ գողության, երկրորդ անգամ՝ քրեակատարողական հիմնարկում արգելված առարկաներ պահելու համար։ Դատական նյութերում առկա փորձագիտական եզրակացությամբ նա բնութագրվել է որպես «քրեադատավարական անգործունակ անձ»։
     Փաստացի պետական համակարգի ամենաթողության և անգործության հետևանքով հոգեկան առողջության կենտրոնում հաշվառված անձը սպանեց անմեղ մարդու։ Այդ դեպքից հետո գոնե մեկ պաշտոնյա աշխատանքից չի ազատվել»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *