Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգությունն ու ռուսական ռազմաբազայի հարցը. Պեսկով


Քաղաքականություն


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկա բանակցությունների ընթացքում կքննարկեն տարածաշրջանային անվտանգությունն ու Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի հարցը, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մեր բազայի հարցը, անշուշտ, կբարձրացվի։ Այն շատ կարևոր տարր է տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում։ Հետաքրքիր կլինի լսել հայկական կողմի տեսակետը»,-նշել է Պեսկովը՝ հավելելով, որ բանակցությունների օրակարգը հագեցած է լինելու։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *