Ինչ են քննարկել Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչները


Հարեվաններ


«Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունից հայտնում են, որ 2026 թվականի նոյեմբերի 26-27-ը Հայաստանի Հանրապետության Դիլիջան քաղաքում, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում, տեղի ունեցավ երկկողմ կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներ։ Հանդիպումը համախմբել էր երկու երկրների հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և վերլուծական/փորձագիտական շրջանակների շուրջ 60 ներկայացուցչի․ սա ԽԿՆ հինգերորդ հանդիպումն էր։

Երկօրյա միջոցառման ընթացքում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ և քննարկումներ։ Մասնակիցներն անդրադարձան 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ընթացքում հաստատված խաղաղության օրակարգին, հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի ամրապնդմանն ու ինստիտուցիոնալացման հնարավորություններին, ինչպես նաև երկու հասարակությունների միջև փոխվստահության ամրապնդմանն ուղղված հնարավոր միջոցներին։

Ներկաները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության, առևտրային և հաղորդակցական ուղիների ձևավորման հնարավորությունների և մարդասիրական հարցերի շուրջ։ Օրակարգում էին նաև երիտասարդության հետ աշխատանքը, կրթությունն ու երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև ուղիղ և երկարաժամկետ կապերի հաստատումը։

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ կլոր սեղանի մասնակիցների հետ հանդիպեցին ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը և ՀՀ ԱԳՄԱ փոխնախարար Վահան Կոստանյանը։ Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել վերջիններիս, տեղի ունեցավ մտքերի և տեսակետների փոխանակում։

Հանդիպման շրջանակներում աշխատանք տարվեց նաև հանձնաժողովների ձևաչափով։ Առանձին հանձնաժողովներում մասնակիցները քննարկեցին համապատասխան ոլորտներում առկա մարտահրավերներն ու համագործակցության հետագա հնարավորությունները։

Հանձնաժողովներն են՝

  • Տնտեսական հարցեր և ենթակառուցվածքներ
  • Հումանիտար և հասարակական հարցեր
  • Բնապահպանական հարցեր
  • Մեդիա
  • Կրթական հարցեր, հանրային պատումներ, երիտասարդության հետ աշխատանք
  • Քաղաքական և աշխարհաքաղաքական հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների այս հանդիպումը ևս մեկ քայլ էր երկու հասարակությունների միջև ուղիղ երկխոսության, փոխվստահության և երկարաժամկետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ վերահաստատելով խաղաղության օրակարգի շուրջ կառուցողական երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը։

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության աշխատանքները կշարունակվեն՝ նպաստելու հետագա համագործակցության ամրապնդմանը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *