2026 թ․ հունվար–սեպտեմբերին Հայաստան է այցելել 1,757,349 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ընդամենը 1.3%-ով։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ զբոսաշրջային հոսքերի աճը չափավոր է, մինչդեռ այցելուների աշխարհագրական կենտրոնացվածությունը շարունակում է բարձր մնալ․
Ամենամեծ շուկան Ռուսաստանն է՝ 704,935 այցելու կամ ընդհանուրի 40.1%-ը։ Սակայն, ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը նվազել է 1.2%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Երկրորդ տեղում ՀՀ քաղաքացիություն ունեցող այցելուներն են՝ 261,571 մարդ (14.9%), երրորդում՝ Վրաստանը՝ 241,002 (13.7%), իսկ չորրորդում՝ Իրանը՝ 146,340 (8.3%)։ Այս չորս խմբերին բաժին է ընկնում զբոսաշրջային հոսքի շուրջ 77%-ը՝ նախորդ տարվա 75.8%-ի դիմաց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բիբլոս Բանկ Արմենիան և Թումոն համատեղ իրականացնում են աշխատարանների շարք
Այցելությունների փոփոխությունները միատեսակ չեն։ Վրաստանից այցելուների թիվն ավելացել է 30,755-ով (14.6%), Իրանից՝ 8,330-ով (6%), Չինաստանից՝ 4,340-ով (12.6%)։
Միաժամանակ ԱՄՆ-ից այցելությունները նվազել են 12,743-ով (25.2%), Հնդկաստանից՝ 8,709-ով (41.8%), Ֆրանսիայից՝ 4,332-ով (15.3%)։
Այցելուների գիշերակացերի ընդհանուր թիվն աճել է 4%-ով՝ հասնելով 52.4 մլն մարդ-օրվա, իսկ այցի միջին տևողությունը 29-ից դարձել է 30 օր։
Միաժամանակ, Հայաստանից մեկնած զբոսաշրջիկների թիվը նվազել է 6.3%-ով՝ կազմելով 1,247 մլն, մինչդեռ ուղևորությունների միջին տևողությունն աճել է 34-ից 36 օր։