Վրաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Անկարայում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիան կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ Բաթումիում «Բեշիքթաշ» և իսրայելական «Հափոել» ֆուտբոլային ակումբների միջև Եվրոպայի լիգայի հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, հայտնում է TRT Haber-ը։

Նշենք, որ վրացական Բաթումի քաղաքում «Բեշիքթաշի» և իսրայելական «Հապոել» (Բեեր Շևա) ակումբների հանդիպման ժամանակ թուրքական ֆուտբոլային ակումբի երկրպագուների և ոստիկանության միջև բախումների հետևանքով երեք ոստիկան է վիրավորվել, 16 մարդ ձերբակալվել է։ Ավելի ուշ բոլոր ձերբակալվածներն ազատ են արձակվել։

Հիշեցնենք, որ թուրքական ակումբը հաղթել է «Հափոելին» 2։1 հաշվով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *