Թրամփը Պուտինի նկատմամբ բարեկամական վերաբերմունքը բացատրել է կարգավորման հասնելու փորձով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահին «ընկեր» է անվանել, քանի որ բարեկամական հարաբերությունները, իր կարծիքով, պետք է օգնեն մոտեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտը։

«Դուք պետք է հասկանաք՝ մենք ուզում ենք գործարք կնքել։ Մենք ուզում ենք դադարեցնել սպանությունները։ Ես կարող էի ասել, որ նա [Պուտինը] իմ ընկերը չէ կամ նման մի բան, գալ ու ասել. «Դու ինձ դուր չես գալիս»։ Եվ այդ դեպքում մենք [կունենայինք] նույն խնդիրը, ինչ Զելենսկու և Պուտինի դեպքում է,- ասել է նա լրագրողներին։- Կարգավորման գլխավոր խոչընդոտն այն է, որ երկու առաջնորդները պարզապես ատում են միմյանց. ահա թե որն է խնդիրը»։

Ըստ Թրամփի՝ իրեն հաջողվել է ընդհանուր լեզու գտնել Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ նրանք «վաղուց են ծանոթ»։ Նա կրկնել է իր պնդումը, թե Ռուսաստանի նախագահը «ցանկանում է գործարք կնքել»։

Ավելի վաղ BBC-ին տված հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին «տարօրինակ» էր անվանել այն, որ Թրամփը Պուտինին «ընկեր» է անվանում։ «Դա նույնն է, ինչ ասել, թե Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դուք ընկերություն էիք անում Ադոլֆ Հիտլերի հետ»,- պարզաբանել էր Զելենսկին։ Թրամփը Պուտինին «ընկեր» էր անվանել լուսանկարի մակագրության մեջ, որն ԱՄՆ նախագահը հրապարակել էր սոցիալական ցանցերում՝ նոյեմբերին Չինաստանում իրենց հանդիպումից հետո։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *