Պաշտպանության նախկին նախարարի ու նրա ընտանիքի անդամների ապօրինի գույքի գործով հայց է ներկայացվել դատարան

ՀՀ գլխավոր դատախազությունը ապօրինի
գույքի բռնագանձման գործով հերթական հայցապահանջն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան։  Պատասխանողներն են  ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը,
վերջինիս տիկինը՝ Ռոզա Կարապետյանը, որդիները՝ Հենրիխ և Դավիթ Կարապետյանները
, ու ևս մեկ անձ՝ Ռուբեն Սահակյանը։ Նշենք, որ Ռուբեն Սահակյանը «Էլկոմպ» ՍՊԸ-ի
իրական շահառուներից է։ Այս ընկերությունում շահառու է նաև (33, 34 տոկոս) Ռոզա
Կարապետյանը, ինչպես նաև Վլադիմիր Ժադանը (ՌԴ)։ FIP-ը ժամանակին հետաքննություն էր
իրականացրել Կարապետյաններին պատկանող գույքի վերաբերյալ
և բացահայտել նախկին բարձրաստիճան
պաշտոնյայի կնոջ բիզնես գործունեությունը։

Հարկ է նկատել, որ Արշակ Կարապետյանը
տևական ժամանակ է՝ հաստատվել է ՌԴ-ում։ Հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու ծվարած
սույն գործիչը ՀՀ-ում կուսակցություն է բացել ու պարբերաբար հանդես է գալիս «հայրենիքի
փրկության» մասին հրովարտակներով։  Նրա ղեկավարած
«Համահայկական ճակատ»-ն ընդհուպ նախորդ տարի մասնակցեց Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին
և, ուշադրություն,
295
քվե ստացավ՝  ջախջախիչ պարտություն կրելով։

 

 

  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *