
Ռուսաստանը աշխարհի այն քիչ երկրներից մեկն է, որը կարող է կառուցել հզոր միջուկային սուզանավեր, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի նախագահը Սևերոդվինսկ է ժամանել՝ «Սևմաշ» նավաշինական համալիր այցելելու համար։ Նա մասնակցել է «Պերմ» միջուկային սուզանավի վրա դրոշի բարձրացման արարողությանը։