Թուրքիայում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիան կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ Բաթումիում ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի շրջանակում «Բեշիքթաշի» հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրների փոխանցմամբ՝ դեսպան Կալանդիան կանչվել է գերատեսչություն, որտեղ նրան բողոք է ներկայացվել Բաթումիում «Բեշիքթաշի» հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ։
Թուրքական կողմը պահանջել է տեղի ունեցածի համակողմանի հետաքննություն անցկացնել, ինչպես նաև անհրաժեշտ իրավական միջոցներ ձեռնարկել Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ չափազանց ուժ կիրառելու և նրանց միջամտելու համար պատասխանատու անձանց նկատմամբ։