Աբու Դաբիում մտքեր են փոխանակվել առաջիկա բարձր մակարդակի փոխայցելությունների շուրջ

Նոյեմբերի 27-ին՝ Աբու Դաբի այցի շրջանակներում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ արտաքին գործերի պետնախարար Սայիդ Ալ֊Հաջերիի հետ, տեղեկացնում են նախարարությունից։

«Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄԷ քաղաքական և տնտեսական հարաբերությունների հարուստ օրակարգը, մտքեր փոխանակել առաջիկա բարձր մակարդակի փոխայցելությունների, մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված համատեղ քայլերի և երկու ժողովուրդների միջև շփումների ակտիվացման ուղղությամբ։ 

Մտքեր են փոխանակվել նաև Հարավային Կովկասում և Միջին Արևելքում ու Ծոցի տարածաշրջանում առկա գործընթացների վերաբերյալ։ Բարձր է գնահատվել խաղաղության հաստատման օրակարգում գրանցված առաջընթացը»,– ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *