
«Ուզում եմ տեղեկացնել, որ մեր կյանքում ոչինչ չի փոխվել, և այն մարդիկ, ովքեր փորձում են մի փոքր առաջ ընկնել, պետք է հիասթափեցնեմ իրենց․ «Կառուցող» դաշինքը՝ Նորայր Հակոբյանի գլխավորությամբ շարունակելու է ընտրապայքարը։ Վստահ եմ, որ մասիսցին իր քվեն տալու է հենց «Կառուցող» դաշինքին»,- այս մասին հայտարարել է Դավիթ Համբարձումյանը։
«Ութ տարի է՝ մեկ կալանավորել են, մեկ ազատ են արձակել։ Հետո էլի են կալանավորել, ազատ արձակել․․․ Ես այդ հանցանքը չեմ գործել, նման կեղտոտ մեթոդներով փորձել են գողանալ մասիսցու քվեն, վստահ եմ, որ որևիցե մեկի մոտ չի ստացվելու։ Մենք շարունակում ենք մեր պայքարը, շարունակում ենք առաջ գնալ»,- ընդգծել է նա։