Ռուսաստանն արգելել է ավիավառելիքի և հնդկացորենի արտահանումը

Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել երկրից հնդկացորենի արտահանման նոր ժամանակավոր արգելք սահմանելու մասին։ Սահմանափակումը կգործի 6 ամիս։

Ընդ որում, արտահանման արգելքը չի տարածվի երկրից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանվող հնդկացորենի վրա։

Բացի դրանից, ՌԴ կառավարությունը երկարաձգել է ավիավառելիքի արտահանման արգելքը մինչև 2027 թվականի մարտի 31-ը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *