
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ հինգշաբթի օրը Օմանի ծոցում հարձակվել է առևտրային նավի վրա՝ ԱՄՆ ռազմածովային շրջափակմանը չհնազանդվելու համար։
«ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) նոյեմբերի 26-ին Օմանի ծոցում հարվածել է առևտրային նավ, այն բանից հետո, երբ դրա անձնակազմը, չնայած բազմիցս նախազգուշացումներին, փորձել է խախտել ԱՄՆ ռազմածովային շրջափակումը՝ նավարկելով իրանական նավահանգստից», – ասվում է հրամանատարության հայտարարության մեջ:
Ամերիկյան ռազմական ինքնաթիռը հարվածել է Պալաուի դրոշի ներքո նավարկող Pacific Archer-ին։ Դրա անձնակազմը չի տուժել, հայտնել է CENTCOM-ը։