Իսպանական Էլ Յերո կղզու Լա Ռեստինգա նավահանգստից շուրջ 62 կմ հարավ գտնվող փոքր նավակում հայտնաբերվել է 10 միգրանտի մարմին։
Ինչպես հայտնում են իսպանական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է ծովային փրկարար ծառայությունը։
Եվս վեց միգրանտ ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց։
Այսօր Լա Ռեստինգա նավահանգիստ ժամանած առաջին նավակում եղել է 111 մարդ, այդ թվում՝ չորս կին և 12 անչափահաս։ Միգրանտները Սենեգալից, Գամբիայից և Գվինեա-Կոնակրիից էին։
Ծառայության տվյալներով՝ 49 միգրանտի նույնպես ափ են իջեցրել Գրան Կանարիա կղզում։ Նրանք ճանապարհորդել են փչովի նավակով։