«Լուրջ հիմքեր կան կասկածելու, որ գործով տեղի է ունեցել քաղաքական միջամտություն»․ Վարդուհի Սարգսյան

«Լուրջ հիմքեր կան կասկածելու, որ գործով տեղի է ունեցել քաղաքական միջամտություն»․ Վարդուհի Սարգսյան

Փաստաբան Վարդուհի Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Միայն այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանը մեկ ամսվա ընթացքում վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի գործը և ընտրություններից ընդամենը երկու օր առաջ կայացրել նրա նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ կիրառելու մասին որոշում, արդեն իսկ լուրջ հիմքեր է տալիս կասկածելու, որ գործով տեղի է ունեցել ուղղակի քաղաքական միջամտություն։
     Դատական ակտի կայացման ժամանակը, գործի քննության արտակարգ արագությունը և ընտրական գործընթացի հետ դրա ժամանակային համընկնումը չեն կարող անտեսվել քաղաքական ազդեցության հնարավորությունը գնահատելիս»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *