«Շատ վիրավորական է»․ Կոբախիձեն մեկնաբանել է «Բեշիքթաշի» երկրպագուների հետ կապված միջադեպը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Բաթումիում թուրքական «Բեշիքթաշի» և իսրայելական «Հափոելի» միջև հանդիպման անցկացումը Թուրքիայի նկատմամբ բարեկամական ժեստ էր՝ չնայած առկա ռիսկերին։

Նրա խոսքով՝ մի քանի հարյուր թուրք երկրպագու սադրիչ վարքագիծ է դրսևորել։

«Երբ երկրպագուներին նման առաջարկ ես անում, իսկ նրանք դրան պատասխանում են ոչ պատշաճ գործողություններով, դա շատ վիրավորական է»,- հայտարարել է Կոբախիձեն։

Վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել վրացի ոստիկաններին՝ մարզադաշտում և դրա շրջակայքում կարգուկանոն ապահովելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *