Ադրբեջանի ոստիկանությունը վրացի ուխտավորներին թույլ չի տվել մտնել Կուրմուխի Սուրբ Գևորգ եկեղեցի։
Կադրերը տարածվում են սոցիալական ցանցերում։
Նոյեմբերի 23-ին՝ Սուրբ Գևորգի տոնին, Ադրբեջանի ոստիկանությունը փակել է եկեղեցի տանող ճանապարհը՝ հավատացյալներին թույլ չտալով մասնակցել ժամերգությանը։
Բաքվում սահմանափակումները բացատրել են հնագիտական պեղումներով պայմանավորված անվտանգության նկատառումներով։ Ավելի վաղ Վրաստանի պատրիարքարանը պահանջել էր պարզաբանել, թե ով է իրականացնում աշխատանքները, և ինչպես է ապահովվում հուշարձանի պահպանությունը։