Կարծում եմ՝ Վրաստանը հասկացել է մեր ուղերձը. Թուրքիայի արտգործնախարար

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, մեկնաբանելով Բաթումիում «Բեշիքթաշի» և իսրայելական «Հապոել Բեեր Շևայի» միջև ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպերը, հայտարարել է, որ իրենց գլխավոր նպատակը սրված իրավիճակի թուլացումն ապահովելն է, որ Թուրքիայի ոչ մի քաղաքացի չձերբակալվի կամ չվիրավորվի։

Նա նշել է, որ ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները, և որ այդ աշխատանքներում ներգրավված են նաև այլ նախարարություններ։

Հիշեցնելով, որ Անկարայում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիան կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ անհրաժեշտ նախազգուշացումների և քննարկումների համար, Ֆիդանն ավելացրել է․ «Դա մեզ համար խիստ անընդունելի իրավիճակ է։ Այն չի համապատասխանում երկու երկրների հարաբերությունների մակարդակին։ Մենք չենք կարող հանդուրժել մեր հանդիսատեսների նկատմամբ նման վերաբերմունքը։ Կարծում եմ՝ նրանք հասկացել են այդ հարցի վերաբերյալ մեր ուղերձները»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *