«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)

«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոյեմբերի 23-ին, Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ. միջին ջերմաստիճանը 2,25°C-ով բարձր է եղել նախաարդյունաբերական դարաշրջանի երկարաժամկետ միջին ցուցանիշից։ Նախկինում միջին ցուցանիշից շեղման ռեկորդը կազմում էր 2,2°C, որը գրանցվել էր 2023 թվականի նոյեմբերի 17-ին։ Ավելին, առաջին անգամ Երկրի մակերևույթի միջին ջերմաստիճանը մեկ ամբողջ շաբաթվա ընթացքում պահպանվել է նախաարդյունաբերական մակարդակից 2°C-ից ավելի բարձր։ Այս մասին հայտնել է Երկրի դիտարկման եվրոպական ծառայությունը՝ «Կոպեռնիկոս»-ը (Copernicus)։ Ռեկորդը գրանցվել է նոյեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *