
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը պետք է անհապաղ մեկնի Մոսկվա՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար, հայտարարել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահ Ալիս Վայդելը, «Եթե ես լինեի Մերցի փոխարեն, կառաջարկեի անմիջապես մեկնել ՌԴ և նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ Պուտինի հետ, ապա ուղևորվել Զելենսկիի մոտ»։ Նրա խոսքով՝ եվրոպացիները պարբերաբար այցելում են միայն Կիև, բայց ոչ Մոսկվա, ինչը չի նպաստում դիվանագիտությանը։