Ավինյանը մտադիր է Դավթաշենի նախկին թաղապետ Միքայել Թումասյանին նշանակել Նուբարաշենի ղեկավար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մտադրություն ունի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար նշանակվել Միքայել Թումասյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը նախկինում աշխատել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար և եղել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Տ․ Ավինյանի որոշմամբ՝ պաշտոններից ազատվել են Նուբարաշեն վարչապակն շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *