530 օրից ավելի է՝ Սամվել Կարապետյանը զրկված է ազատությունից՝ առանց որևէ իրավական հիմքի. Արամ Վարդևանյան

530 օրից ավելի է՝ Սամվել Կարապետյանը զրկված է ազատությունից. ունենք նման տևական անազատություն՝ առանց որևէ իրավական հիմքի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ գործող իշխանությունների հիմնական գործելակերպը քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ կալանքի կիրառումն է։

«Այս իշխանությունները մի բան է, որ հստակ միշտ անում են՝ կալանքը։ Ուրիշ մի գործիք, որ իրենք պատկերացնեն ու անեն՝ չկա։ Այսօր ունենք մի իրավիճակ, որ 3 ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկում»,- ասել է Վարդևանյանը։

Նա ստեղծված իրավիճակը բնութագրել է որպես ժողովրդավարության ճգնաժամ՝ դասական իմաստով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *