ՀԷՑ-ը, Սամվել Կարապետյանի ձեռքբերումից հետո, ՀՀ-ում ամենավարկանիշային կառույցներից է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։
«2015 թվականին ՀԷՑ–ը եղել է սնանկության եզրին, եթե Սամվել Կարապետյանը պատասխանատվություն չստանձներ՝ մենք ունենալու էինք blackout: Սամվել Կարապետյանը կատարել է 700 մլն դոլարի ներդրում: Սամվել Կարապետյանին նույնիսկ 64 դրամի, կուզեք ասեմ՝ 50 դրամի, չարաշահման հետ առնչություն տեսնել հնարավոր չէ»,– նշել է Արամ Վարդևանյանը: