Նոյեմբերի 27-ին, ԱՄՆ ֆինանսական կարգավորող մարմինները փակել են Ինդիանա նահանգի Էվանսվիլ քաղաքում գործող «United Fidelity Bank»-ը։ Սա ԱՄՆ-ում բանկի ամենախոշոր սնանկացումն է 2024 թվականի ապրիլից ի վեր։ Սեպտեմբերի վերջի դրությամբ բանկի ակտիվները գնահատվում էին 5,9 միլիարդ դոլար։
Բանկը փակելու որոշումը կայացրել է ԱՄՆ դրամաշրջանառության վերահսկողության վարչությունը (OCC)՝ պարզելով, որ դրա ֆինանսական վիճակը թույլ չի տալիս անվտանգ շարունակել աշխատանքը։
Նույն օրը FDIC-ը համաձայնության է եկել Հյուսիսային Կարոլինա նահանգի Ռոլի քաղաքում գործող «First-Citizens Bank & Trust Company»-ի հետ։ Այս բանկը ձեռք կբերի «United Fidelity»-ի գրեթե բոլոր ակտիվները և կստանձնի դրա պարտավորությունների մեծ մասը՝ ներառյալ հաճախորդների ավանդները (բացառությամբ բրոքերների միջոցով տեղաբաշխված որոշ ավանդների ու առանձին հաշիվների)։