Շմոլ գազից թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին» ՆԳՆ

Ձմռան ամիսներին ջեռուցման սարքերի ակտիվ օգտագործումը մեծացնում է շմոլ գազից թունավորման հավանականությունը։ Այս մասին ասվում է ՆԳՆ հայտարարության մեձ։

«Հիշե՛ք՝ շմոլ գազն անգույն և անհոտ է, ուստի դրա առկայությունը հնարավոր չէ հայտնաբերել առանց հատուկ ազդանշանիչի։

Ձեր անվտանգությունն ապահովելու համար՝

✔️օգտագործե՛ք միայն գործարանային արտադրության և տեխնիկապես սարքին ջեռուցման սարքեր,

✔️պարբերաբար կազմակերպե՛ք սարքավորումների և ծխատար խողովակների մասնագիտական ստուգում,

✔️մի՛ փակեք օդափոխության անցքերը և ապահովե՛ք տարածքի պատշաճ օդափոխությունը,

✔️երբեք մի՛ անտեսեք գազի անվտանգության ազդանշանային համակարգի աշխատանքը և մի՛ անջատեք այն։

Ի՞նչ անել վտանգի դեպքում․

Եթե կասկածում եք շմոլ գազի առկայության մասին կամ ազդանշանիչը միանում է՝

✔️անմիջապես դուրս եկե՛ք մաքուր օդ,

✔️դուրս գալուց հետո զանգահարե՛ք ՆԳՆ 112 կարճ հեռախոսահամարին,

✔️մի՛ վերադարձեք տարածք, մինչև մասնագետները չհաստատեն, որ այն անվտանգ է։

Մի՛ մոռացեք՝ շմոլ գազը կարող է վտանգավոր լինել նույնիսկ այն դեպքում, երբ դրա առկայությունը չեք զգում։ Կանխարգելիչ միջոցառումները կարող են փրկել կյանքեր»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *