Արարատի քրեական ոստիկանները բացահայտեցին մեքենայի հրկիզման դեպքը

Նոյեմբերի 17-ի գիշերը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել էր ահազանգ, որ Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցում ավտոմեքենա է այրվում:

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողներին մեքենայատերը ներկայացրել է հաղորդում, որ ժամը 4․10-ի սահմաններում «Տոյոտա Քեմրի» մակնիշի իր ավտոմեքենան հրկիզել են։

Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով գույքը ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով։

Արարատի քրեական ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մեքենան հրկիզել են Արտաշատ քաղաքի բնակիչ 25-ամյա և Աբովյան քաղաքի բնակիչ 24-ամյա երկու երիտասարդները։

Նոյեմբերի 20-ին երկուսն էլ հայտնաբերվել են, ձերբակալվել և ներկայացվել վարույթն իրականացնող մարմին:

Հանգամանքները պարզվում են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *