Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հանուն ազգային միասնության՝ պատրաստ է վարչապետի պաշտոնը ռոտացիայի առաջին փուլում զիջել «Յաշար» կուսակցության ղեկավար Գադի Այզենկոտին։
Ինչպես հայտնում է Ynet-ը, Նեթանյահուն ժամկետի սկզբում պատրաստ է զբաղեցնել կառավարության ղեկավարի տեղակալի պաշտոնը։
Նրա խոսքով՝ անվտանգության սպառնալիքների ֆոնին ինքը պատրաստ է մի կողմ դնել նույնիսկ այն սկզբունքը, ըստ որի՝ վարչապետ պետք է դառնա ամենամեծ կուսակցության առաջնորդը։
«Հաշվի առնելով գոյաբանական վտանգի մասշտաբները՝ իմ պատասխանատվությունը՝ որպես առաջնորդ, պահանջում է, որ ես ամեն ինչ մի կողմ դնեմ և համաձայնեմ, որ Գադի Այզենկոտը սկզբում զբաղեցնի վարչապետի պաշտոնը, իսկ ես ժամկետի սկզբում դառնամ նրա տեղակալը», – նշել է Նեթանյահուն։
Նա կոչ է արել Այզենկոտին անհապաղ բանակցություններ սկսել և հույս է հայտնել, որ երկու կողմերն էլ պատրաստ կլինեն փոխզիջումների՝ հանուն ազգային միասնության կառավարության ձևավորման, որը կկարողանա ապահովել Իսրայելի անվտանգությունն ու ապագան։