Շաբաթ առավոտյան Կալիֆոռնիայի հարավում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Los Angeles Times-ը, սա Լոս Անջելեսի և Օրինջ շրջանի ագլոմերացիայում վերջին 12 տարվա ընթացքում գրանցված ամենաուժեղ երկրաշարժն է։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հերմոսա Բիչի նավամատույցից մոտ 5 կմ դեպի արևմուտք։ Լուրջ ավերածությունների մասին հաղորդումներ չեն եղել։ Երկրաշարժից հետո Էլ Սեգունդո քաղաքում գտնվող Chevron նավթավերամշակման գործարանից սև թանձր ծխի ամպ է բարձրացել։ Դեպքի վայր են ժամանել հրշեջները։