Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 35 մարդ, այդ թվում՝ ակցիայի 13 մասնակից, ինը ոստիկան, լրատվամիջոցների վեց ներկայացուցիչ, երեք անցորդ և անվտանգության ծառայության մեկ աշխատակից։ Ժամը 18:00-ի դրությամբ այս տվյալները ներկայացրել է երկրի առողջապահության նախարարությունը, հաղորդել է Shqiptarja-ն։
Գերատեսչության տվյալներով՝ 30 տուժած դիմել է համալսարանական վնասվածքաբանական հիվանդանոց, ևս հինգը բուժօգնություն է ստացել Տիրանայի համալսարանական հիվանդանոցային կենտրոնում (QSUT)։
Ներկայում վնասվածքաբանական հիվանդանոցում մնում է 26 պացիենտ, բոլորի վիճակը կայուն է։ Երկու ոստիկանի այնտեղից տեղափոխել են QSUT։
Այս բժշկական կենտրոնում օգնություն են ստացել նաև ոստիկանության ևս երեք աշխատակից, մեկ ցուցարար և անվտանգության ծառայության մեկ աշխատակից։
Նախարարության տեղեկություններով՝ չորս տուժած արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից։
Հիշեցնենք, որ Ալբանիայում բողոքի ցույցերի մասնակիցները հանդես են գալիս կոռուպցիայի դեմ և պահանջում են երկրի վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։