Կոբախիձե․ Ռուսաստանը և Թուրքիան չեն հանդիմանում Վրաստանի իշխանություններին, մենք դա ոչ ոքի թույլ չենք տա

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ գազի մատակարարումների ծավալների և գնի շուրջ Ադրբեջանի հետ պայմանավորվածությունները երկրների միջև բարեկամական հարաբերությունների արդյունք են, հաղորդել է «Грузия Online»-ը։

Նրա խոսքով՝ Թբիլիսին Ռուսաստանի հետ հարաբերություններում նույնպես պահպանում է հստակ սահմանված «կարմիր գծերը» և այլ պետությունների թույլ չի տալիս ճնշում գործադրել Վրաստանի իշխանությունների վրա։

«Հավատացե՛ք ինձ, ո՛չ Թուրքիայից, ո՛չ Ռուսաստանից որևէ մեկը չի հանդիմանում Վրաստանի իշխանություններին, մենք դա ոչ ոքի թույլ չենք տա», — հայտարարել է Կոբախիձեն «Բաց եթեր» հաղորդման ընթացքում։

Նա ընդգծել է, որ Վրաստանը թույլ չի տալիս, որ մյուս երկրներն իր նկատմամբ ամբարտավան վերաբերմունք դրսևորեն՝ անկախ նրանց տնտեսական վիճակից և չափերից։ Վարչապետի խոսքով՝ այս մոտեցումը տարածվում է նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա, որի հետ Թբիլիսիին հաջողվել է տնտեսական անվտանգության համար կարևոր համաձայնություններ ձեռք բերել, այդ թվում՝ գազի մատակարարումների վերաբերյալ։

Խոսելով Ռուսաստանի մասին՝ Կոբախիձեն նշել է, որ Վրաստանի իշխանությունները չեն նահանջել հայտարարված սկզբունքային դիրքորոշումներից։ Որպես օրինակ՝ նա բերել է Թբիլիսիի արձագանքը վրացական գինեգործական ընկերություններին համապատասխան ցանկում ներառելուն՝ առանց, վրացական կողմի գնահատմամբ, բավարար հիմքերի։

Նա հայտարարել է, որ Վրաստանը միշտ սկզբունքային դիրքորոշում է որդեգրում, երբ դա պահանջում են երկրի ազգային շահերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *