Իրանը պատրաստ է հետ մղել ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային ներխուժումը

Իրանը ռազմական ստորաբաժանումներ է տեղակայել իր սահմաններին և պատրաստ է հետ մղել ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային ներխուժումը:

Այս մասին հայտարարել է երկրի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Նոուզար Նեմաթին:

Նրա խոսքով՝ Իրանի զինված ուժերը նախօրոք պատրաստվել են նման սցենարի, մշակել համապատասխան պլաններ և ստորաբաժանումներին ապահովել անհրաժեշտ սպառազինությամբ և տեխնիկայով:

Նեմաթին զգուշացրել է Վաշինգտոնին, որ ցամաքային ներխուժման փորձը կհանգեցնի զգալի կորուստների և կվատթարացնի ամերիկյան բանակի վիճակը: ISNA գործակալությունը հայտնում է, որ բարձրաստիճան զինվորականի պնդմամբ՝ ԱՄՆ-ն գիտակցում է Իրանի դեմ նման գործողության հաջող իրականացման անհնարինությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *