Հորմուզի նեղուցում ականի պայթյունից նավթատար լցանավ է վնասվել

Իրանի ռազմածովային ուժերը հայտնել են, որ Հորմուզի նեղուցով միաժամանակ 3 նավի անցման ժամանակ նավթատար լցանավերից մեկը պայթել է ծովային ականի վրա։

Պայթյունից անմիջապես հետո մյուս 2 նավերը փոխել են իրենց ընթացքի ուղղությունը և վերադարձել Պարսից ծոցի ջրային տարածք։ Միջադեպի այլ մանրամասներ, այդ թվում՝ տուժածների կամ վնասված լցանավի պատկանելության վերաբերյալ տվյալներ, դեռևս չեն հաղորդվում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *