Գևորգ Փարսյան. Քվեարկել եմ հանուն բարեկարգ, տնտեսապես զարգացած և անվտանգ Կապանի

«Շանթ դաշինքի» Կապանի համայնքապետի թեկնածու Գևորգ Փարսյանը «Սյունիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ քվեարկել է հանուն բարեկարգ, տնտեսապես զարգացած և անվտանգ քաղաքի։

«Հանուն բարեկարգ, տնտեսապես զարգացած և անվտանգ Կապանի», — ասել է Փարսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե հանուն ինչի է քվեարկել։

Նա նաև հաջողություն է մաղթել ընտրությունների բոլոր մասնակիցներին և քաղաքացիներին կոչ արել ազատ ու անկաշկանդ արտահայտել իրենց կամքը։

Հիշեցնենք, որ կիրակի՝ նոյեմբերի 29-ին, Հայաստանի 12 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *