Մահացել է «Հայբուսակ»-ի ռեկտորը

Ապրիլի 27-ին կյանքից հեռացել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Սուրեն Հարությունյանը․ հայտնում են համալսարանից։

«Այս ծանր կորստի կապակցությամբ հայտնում ենք, որ համալսարանում մինչև մայիսի 4-ը ներառյալ դասերը դադարեցվում են։ Համալսարանի ողջ անձնակազմն ու ուսանողները սգում են Սուրեն Հարությունյանի անժամանակ մահը՝ իրենց անկեղծ ցավակցությունն ու զորակցությունը հայտնելով նրա ընտանիքին, հարազատներին և բոլոր մերձավորներին», – նշված է համալսարանի տարածած հայտարարության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *