Սիրելի՛ հայրենակիցներ, հավատարիմ մնալով իմ սկզբունքներին, համոզմունքներին և ինձ տրված մանդատին՝ ուզում եմ հստակ հայտարարել, որ որպես Ազգային ժողովի պատգամավոր որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու ալիևյան Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու հարցին, գրում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանը։
«Վստահ եմ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության որևէ պատգամավոր ևս կողմ չի քվեարկի։
Անհանգստանալու բացարձակապես կարիք չկա։
Սա պարզապես քաղաքական դիրքորոշման հարց չէ։ Սա արժանապատվության, սկզբունքայնության և բարոյականության հարց է»։