
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան մխրճվել է քարով բարձված «Զիլ» մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը տաբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն, որտեղից՝ «Ապարան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվ են գործել «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Հիվանդանոցից ավելի ուշ ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: