Պաշտպանելու եմ ՀՀ ինքնիշխանությունը, ազգային արժանապատվությունն ու ինքնությունը․ Մարիաննա Ղահրամանյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը գրում է․

«Արժանապատի՜վ հայրենակիցներ,

Հավատարիմ եմ մնալու իմ սկզբունքներին և այն վստահությանն ու քվեներին, որը տվել եք մեր ուժին։

Հստակ և ուղիղ հայտարարում եմ՝ որպես ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ինձ տրված մանդատով Ազգային ժողովում ՉԵ՛Մ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԱԼԻԵՎՅԱՆ Սահմանադրության նախագծի օգտին:

Դրանով պաշտպանելու եմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, ազգային արժանապատվությունն ու ինքնությունը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *