Թրամփը խախտել է արարողակարգը Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի հետ հանդիպման ժամանակ՝ թեթևակի դիպել է նրա ուսին։
Արարողակարգի համաձայն՝ արգելվում է դիպել միապետին․ հայտնում է Daily Mail-ը։
Նշենք, որ Չարլզ III-ը պետական այցով մեկնել է Միացյալ Նահանգներ՝ ապրիլի 27–30-ը։ Նախատեսվում է, որ նա ելույթ կունենա Կոնգրեսում և կհյուրընկալվի Սպիտակ տանը։