
ԱՄՆ-ն կարող է մեծացնել Իրանի վրա ճնշումը՝ փորձելով հասնել իր պահանջների կատարմանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
«Իրանի վրա ճնշումն արտակարգ է, և ես կարծում եմ, որ այն կարելի է էլ ավելի ուժեղացնել»,- ասել է Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կանի ԱՄՆ-ն, եթե Իրանը գործարքի չգնա Վաշինգթոնի հետ:
Նա հրաժարվել է մանրամասներ ներկայացնել հնարավոր նոր միջոցառումների մասին, սակայն նշել է, որ ԱՄՆ-ն կարող է Թեհրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, որոնց մակարդակը Ռուբիոն նույնպես գնահատել է որպես «արտակարգ»:
Միևնույն ժամանակ, Պետդեպարտամենտի ղեկավարը հրաժարվել է քննարկել երկու երկրների միջև հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրի հնարավոր պայմանները՝ նշելով, որ Վաշինգթոնի կողմից այդ հարցի վերաբերյալ որոշումը պետք է կայացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Marco Rubio on Iran:
The level of sanctions on Iran is extraordinary, the level of pressure on Iran is extraordinary, and I think more can be brought to bear.pic.twitter.com/LtXB7FpXOa
— Clash Report (@clashreport) April 27, 2026