ԱՄՆ
նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է ռազմական գործողությունները դադարեցնելու Իրանի
առաջարկից և թերահավատորեն է վերաբերվում դրան, քանի որ այն չի վերաբերում Իրանի
միջուկային ծրագրին: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով անանուն
ամերիկացի պաշտոնյայի։
Աղբյուրի
փոխանցմամբ՝ առաջիկա օրերին Սպիտակ տունը կարող է ներկայացնել իր պատասխանը և
հակաառաջարկները։ «Նրան դուր չի գալիս այդ առաջարկը»,- ասել է պաշտոնյան։
Երկուշաբթի
օրը Թրամփը խորհրդականների հետ քննարկել է առաջարկը, այն բանից հետո, երբ կիրակի
օրը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այն փոխանցել է Պակիստանին։