
Տուապսեի քաղաքային շրջանում ապրիլի 28-ից տարածաշրջանային արտակարգ դրություն է հայտարարվել, հայտնել է Կրասնոդարի երկրամասի աշխատանքային խումբը՝ հղում անելով նահանգապետ Վենիամին Կոնդրատևին։
Այրվող նավթի մի մասը թափվել է ճանապարհի վրա։ ASTRA-ի տվյալներով՝ վառելիքը, հավանաբար, արտահոսել է ծանր հում նավթի համար օգտագործվող բաքերից, որոնք գիշերը հարձակման են ենթարկվել։
Հրդեհի մարմանը մասնակցում է 252 մարդ և 62 միավոր տեխնիկա։
Տուապսեում ջրի պակաս է սկսվել։ «Ռոսպոտրեբնադզորի» մասնագետները խորհուրդ են տվել բնակիչներին դուրս չգալ, եթե դա բացարձակ անհրաժեշտ չէ։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը ժամանել է Կրասնոդարի երկրամաս՝ «վերահսկելու Տուապսեի նավթավերամշակման գործարանում բռնկված խոշոր հրդեհի մարումը»։ Պուտինը նախկինում նրան հրահանգել էր թռչել քաղաք։ Կուրենկովը ուղղաթիռով թռել է Սև ծովի վրայով և որոշել է ջրասուզակների խումբը մարտական պատրաստության վիճակի բերել, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարության Max ալիքը։
Տուապսեի նավթավերամշակման գործարանում հրդեհը բռնկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակումից հետո։