Ռուսաստանում ահաբեկչական սպառնալիքների ռիսկերը աճում են. Վլադիմիր Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք հայտարարություններ է արել ՌԴ ընտրությունների անվտանգության ապահովման վերաբերյալ խորհրդակցությունում․

Ռուսաստանում ահաբեկչական սպառնալիքների ռիսկերը աճում են։

Կիևը ամեն օր կորցնում է տարածքներ, և հենց դրա պատճառով է դիմում ահաբեկչությանը։

Կիևը հույս ունի, որ ահաբեկչությամբ ինչ-որ բան կփոխի Ռուսաստանի դեմ, բայց ոչինչ չի փոխի։

Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ է ապահովել ՌԴ-ում 2026թ. սեպտեմբերին կայանալիք ընտրությունների բոլոր մասնակիցների անվտանգությունը։

Նրանք, ովքեր մերժում են Դոնբասի և Նովորոսիայի՝ Ռուսաստանի մաս լինելու պատմական իրավունքը, կփորձեն խոչընդոտել քվեարկությանը այնտեղ։

Ուկրաինան ընտրություններ չի անցկացնում և կփորձի խանգարել դրանց անցկացմանը Դոնբասում։

Դոնբասում և Նովորոսիայում ապրում են բնավորությամբ մարդիկ, նրանց հնարավոր չէ վախեցնել։

Պուտինը կոչ է արել առանձնահատուկ ուշադրություն դարձնել սահմանամերձ շրջաններում ընտրությունների անվտանգությանը։

ՌԴ նախագահը հանձնարարել է պայմաններ ստեղծել, որպեսզի «հատուկ ռազմական գործողության» մասնակիցները կարողանան քվեարկել 2026թ. սեպտեմբերին։

Վլադիմիր Պուտինը հանձնարարել է խիստ կերպով կանխել ընտրություններից առաջ ցանկացած սադրանք, այդ թվում՝ արտերկրից կազմակերպված։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *