Ֆուտբոլի մինչև 20 տարեկանների 2029 թվականի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում և Վրաստանում

Պատմական իրադարձություն․ Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն ՖԻՖԱ երիտասարդական Աշխարհի առաջնությունը 2029 թվականին, այս մասին հայտնում են ՀՖՖ-ից:

Քիչ առաջ Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացել է ՖԻՖԱ-ի Գործկոմի նիստը, որի ընթացքում հաղթող է ճանաչվել Հայաստանի ու Վրաստանի՝ մրցաշարը հյուրընկալելու համատեղ հայտը։

Ուրախալի լուրով կիսվել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանյան խաղերը տեղի կունենան Երևանում, Վանաձորում և Իջևանում, և մենք առաջիկայում ակտիվորեն պետք է նախապատրաստվենք մրցաշարը պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ: Վանաձորի մարզադաշտը վերակառուցվում է, իսկ առաջիկայում Իջևանում նաև ստադիոն կկառուցվի, Երևանում էլ Հանրապետական մարզադաշտը որոշակի վերոփոխումների կենթարկվի:

Սա շատ կարևոր իրադարձություն է բոլորիս համար, ուզում եմ շնորհավորել Վրաստանին և ուզում եմ շնորհավորել մեզ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետությանը, բոլոր ֆուտբոլիստներին և ֆուտբոլասերներին այս կարևոր իրադարձության և որոշման առիթով»,- նշել է Փաշինյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *