«Թրամփը հանձնարարել է խորհրդականներին պատրաստվել Իրանի երկարաժամկետ շրջափակմանը». #WSJ

«Թրամփը հանձնարարել է խորհրդականներին պատրաստվել Իրանի երկարաժամկետ շրջափակմանը». #WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է խորհրդականներին պատրաստվել երկարաժամկետ շրջափակման, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներին։

«Նա որոշել է շարունակել ճնշում գործադրել Իրանի տնտեսության և նավթի արտահանման վրա՝ խոչընդոտելով նավերի մուտքը իրանական նավահանգիստներ»,- նշում է լրատվամիջոցը։

Աղբյուրների խոսքով՝ Թրամփը ռմբակոծությունների վերսկսումը կամ հակամարտությունից դուրս գալն ավելի ռիսկային տարբերակ է համարել, քան շրջափակման պահպանումը։

Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին լրատվամիջոցին ասել է, թե այդ որոշումը թույլ կտա Վաշինգթոնին ազդեցություն ունենալ Թեհրանի վրա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *